Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 
  • Վանոյին չմոռացան

    Վանոյին չմոռացան

    13.04.2013| 19:51
    ՀԱԿ կուսակցությունը ստեղծվեց հին գվարդիայով: Կուսակցության նախագահ միաձայն ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Վարչության կազմում ևս հին դեմքերը գերակշռում էին: Իհարկե, ինչպես միշտ, չմոռացան Վանո Սիրադեղյանին՝ կրկին վարչության անդամ ընտրելով: Նոր կուսակցության խնդիրը, ինչպես Տեր-Պետրոսյանը վստահեցրեց, «բուրժուադեմոկրատական հեղափոխություն» իրականացնելն է:
  • Տեր-Պետրոսյանը Րաֆֆիին պատասխանում է Սերժ Սարգսյանի խոսքով

    Տեր-Պետրոսյանը Րաֆֆիին պատասխանում է Սերժ Սարգսյանի խոսքով

    13.04.2013| 19:47
    «Հիմա շատ մոդայիկ է դարձել Սերժ Սարգսյանի խոսքը. Միանայի, որ ի՞նչ անեինք: Իմ մանկության երազանքը չի եղել Վովայի հետ աղոթելը»,-ՀԱԿ համագումարի ընթացքում, անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի շարժմանը չմիանալու հարցին, հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը, միաժամանակ հավելելով, որ հանրահավաքի մասնակիցների մեծ մասը ՀԱԿ ակտիվիստներ են եղել:
  • «Արմավիայի» փրկությունը կառավարության ձեռքերում է

    «Արմավիայի» փրկությունը կառավարության ձեռքերում է

    13.04.2013| 18:19
    «Արմավիա» ավիաընկերությունը ապրիլի 1-ից դադարեցրեց թռիչքները և սկսեց սնանկացման գործընթաց: Պատճառները մի քանիսն էին`սխալ մենեջմենթ, «Արմենիա» միջազգային օդանավակայանների բարձր գներ ու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ: Այս մասին հայտարարել է նաև «Արմավիայի» գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանը` օրերս, Հանրային խորհրդում հրավիրված քննարկման ժամանակ:
  • Գրադարանային շաբաթն այս տարի կմեկնարկի ապրիլի 15-ին

    Գրադարանային շաբաթն այս տարի կմեկնարկի ապրիլի 15-ին

    13.04.2013| 18:16
    Միջազգային գրադարանային շաբաթն այս տարի Երևանում կմեկնարկի ապրիլի 15-ին և կանցկացվի մինչև ապրիլի 22-ը: Այս մասին մամուլի ասուլիսում ասել է Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանը: Նրա փոխանցմամբ, գալիք շաբաթվա ընթացքում Հայաստանի տարբեր գրադարաններում կկազմակերպվեն բաց դասեր, ընթերցանության ժամեր, պոեզիայի ժամ, նոր գրքերի ցուցադրություններ և այլն:
  • ՄԱՀ-ն ու Սոմալին բարիշել են

    ՄԱՀ-ն ու Սոմալին բարիշել են

    13.04.2013| 18:11
    Միջազգային արժութային հիմնադրամը համաձայնել է ճանաչել Սոմալիի կառավարությանը, որի հետ չի համագործակցում արդեն 22 տարի։ Այդ մասին երեկ հայտնել է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
  • Թետչերի հուղարկավորությանը 2000 մարդ է հրավիրված

    Թետչերի հուղարկավորությանը 2000 մարդ է հրավիրված

    13.04.2013| 18:09
    Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի թաղմանը, որը տեղի կունենա Լոնդոնում ապրիլի 17-ին, հրավիրված է ավելի քան 2 հազար մարդ։
  • Սկսել է Մուբարաքի դատական գործի վերանայումը

    Սկսել է Մուբարաքի դատական գործի վերանայումը

    13.04.2013| 18:08
    Այսօր մեկնարկում է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի դատական գործի վերանայումը։ 2012թ. Մուբարաքը և ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ Ադլին դատապարտվել էին ցմահ ազատազրկման 2011թ. հակակառավարական ցույցերին սպանված խաղաղ բնակիչների մահվան հետ առնչություն ունենալու համար։
  • Ով է ղեկավարելու ՀԱԿ կուսակցությունը

    Ով է ղեկավարելու ՀԱԿ կուսակցությունը

    13.04.2013| 17:58
    ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարն ընթանում է Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում: Ըստ էության, ԼՏՊ-ի աննկուն ջանքերով ի կատար ածվեց ս.թ.փետրվարի 23-ին ՀՀՇ արտահերթ 18-րդ համագումարում ընդունված բանաձևը, համաձայն որի 375 կողմ, 6 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ որոշում ընդունեց ՀՀՇ-ն վերանվանել ՀԱԿ կուսակցության:
  • ԱՄՆ-ը կատարեց խոստումը

    ԱՄՆ-ը կատարեց խոստումը

    13.04.2013| 11:43
    ԱՄՆ-ը կատարեց խոստումը և հրապարակեց Մագնիցկու ցանկը` այն պաշտոնատարների անունները, ում ամերիկյան իշխանությունը համարում է մարդու իրավունքների խախտման մասնակից և ում նկատմամբ կիրառում է ֆինանսական ու վիզային պատժամիջոցներ: Մոսկվան հայտարարել է, որ համարժեք պատասխանը չի հապաղի:
  • Նորից ջուր չեք ունենալու

    Նորից ջուր չեք ունենալու

    13.04.2013| 11:42
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. ապրիլի 13-ին ժամը 10.00 - 18.00 կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փող. 10/1, 10/2, 10/3, 16-32, Օհանովի փող. 1-18, 20, 24, Շերամի փող. 47-55 շենքերի, Անդրանիկի թաղամասի Ա-3 բնակելի զանգվածի և հարակից տարածքների ջրամատակարարումը: